Գերեվարված եւ անհետ կորած անձանց իրավունքների պաշտպանությունը կարեւորեց պատգամավոր Նազելի Բաղդասարյանը եւ անդրադարձավ այս հարցում ՄԻՊ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությանը:
Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը: